Վերադառնալ

MIT «OpenCourseWare» հայելային կայք

Բուհերին հասանելի ուսումնական նյութեր
Ծրագրի
նկարագրություն

OpenCourseWare-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրերից է, որի շնորհիվ ինստիտուտի ուսումնական բոլոր նյութերը հասանելի են դառնում բոլորի համար առցանց տարբերակով, անվճար, աշխարհի ցանկացած վայրից: ՄՏԻ-ի OpenCourseWare-ը համարվում է համացանցային ամենամեծ հրատարակչություններից մեկը:


2007-ին «Այբ» կրթական հիմնադրամի շնորհիվ MIT OCW հայելային կայքի օգնությամբ հազարավոր ուսումնական նյութեր հասանելի դարձան հայաստանյան 33 բուհերի ուսանողադասախոսական կազմի համար՝ շրջանցելով համացանցը:
 

2007-ին, երբ համացանցը Հայաստանում հասու էր քչերին, իսկ կապի որակը շատ ցածր էր, «Այբ» կրթական հիմնադրամն աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) բոլոր ուսումնական նյութերը հասանելի դարձրեց տեղական բուհերի համար՝ առանց համացանց մտնելու անհրաժեշտության:


Ծրագիրը կորցրեց կարևորությունը մի քանի տարի անց, երբ համացանցի որակն ու գինը թույլ տվեցին հայաստանցիներին օգտվել OpenCourseWare-ի կայքից արդեն առցանց տարբերակով:

«Այբ» հիմնադրամը ՄՏԻ-ի OCW հայելային կայքի սպասարկիչը տեղադրեց Երևանի պետական համալսարանում և միացրեց բուհի ներքին ցանցին (մոտ 2500 համակարգիչ): Իսկ ավելի ուշ ցանցին միացավ նաև «Հայաստանի գիտահետազոտական և կրթական կոմպյուտերային ցանցերի ասոցիացիա» (ԱՐԵՆԱ) hիմնադրամը, որը միավորում էր հայաստանյան 32 բուհ: Այսպիսով՝ OCW հայելային կայքի նյութերը՝ ներառյալ դասախոսությունների տեսագրություններն ու ձայնագրությունները, հրապարակումներ, հոդվածներ և այլն, հասանելի դարձան ավագ դպրոցի աշակերտների, դիմորդների, ուսանողների, երիտասարդ գիտնականների, դասախոսների համար՝ շրջանցելով համացանցը:

  • 2 260 ուսումնական նյութ OpenCourseWare-ում 
  • 175 միլիոն այցելու ամբողջ աշխարհից 
  • ՀՀ 33 բուհի դիմորդների, ուսանողների ու դասախոսների համար ՄՏԻ-ի ուսումնական նյութերի հասանելիություն
Օգտակար նյութեր ու հղումներ