Վերադառնալ

Կրթավճար լավագույն բուհերի ուսանողներին

Ծրագրի
նկարագրություն

«Այբ» կրթական հիմնադրամի կրթավճարային ծրագիրը հնարավորություն է տալիս «Այբ»-ի շրջանավարտներին կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն բուհերում և ձեռք բերած գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին։

Կրթավճարների տրամադրման այս ծրագրով «Այբ» հիմնադրամը ներդրեց և փորձարկեց կրթության մեկենասության ինստիտուտ, որի տեխնոլոգիաները հետագայում կիրառվեցին «Այբ» ավագ դպրոցի սաների համար կրթավճարային ֆոնդի հայթայթման գործում:

Կրթավճարները հայթայթվել են «Այբ» հիմնադրամի ջանքերով, ֆիզիկական և իրավաբանական անձանց նպատակային նվիրատվություններով: Հետագայում «Այբ»-ի կրթավճարային ծրագրին օգնելու եկավ «Լույս» հիմնադրամը, որի շնորհիվ աշխարհի լավագույն բուհեր ընդունված հայ երիտասարդներն ուսման ծախսերի հատուցում էին ստանում:

2008-2022 թթ. հիմնադրամը ֆիզիկական և իրավաբանական անձանց նպատակային նվիրատվությունների շնորհիվ կրթավճար է տրամադրել նաև Հայաստանի և սփյուռքի ընդհանուր առմամբ 38 ուսանողի՝ աշխարհի առաջատար բուհերում ուսումնառության համար:


Ծրագրի արդյունքում կրթավճարներին ուղղված գումարը կազմել է 1,5 մլն ԱՄՆ դոլար։
 

Համալսարանների ցանկը, որտեղ ուսանել են կամ շարունակում են ուսանել «Այբ»-ի կրթավճարներով


1.    Ստանֆորդի համալսարան, ԱՄՆ
2.    Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ
3.    Չիկագոյի համալսարան, ԱՄՆ
4.    Իլինոյսի համալսարան, ԱՄՆ
5.    Կոլումբիայի համալսարան, ԱՄՆ
6.    Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա
7.    Լոնդոնի համալսարանական քոլեջ, Մեծ Բրիտանիա
8.    Յակոբսի համալսարան, Գերմանիա
9.    Աախենի Ռայն-Վեստֆալյան տեխնոլոգիական ինստիտուտ, Գերմանիա
10.   Սիդնեյի համալսարան, Ավստրալիա
11.   Տորոնտոյի համալսարան, Կանադա
12.   Չիկագոյի համալսարան, Սինգապուր
13.   Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետ․ համալսարան, Ռուսաստան
14.   Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, Ռուսաստան

 

Օգտակար նյութեր ու հղումներ