Վերադառնալ
Ազգային արժանապատվություն և պատասխանատվություն

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրում ենք բոլորին «Այբ» դպրոց՝ մասնակցելու «Ինքնություն և արժեքներ» շարքի նոր հանդիպմանը։ Հանդիպման թեման՝ ազգային արժանապատվություն և պատասխանատվություն:

Խոսնակներ

Վահրամ Տեր-Մաթևոսյան

  • Հայաստանի ամերիկյան համալսարանի համակից պրոֆեսոր
  • Պատմագիտության դոկտոր

Տ․ Մեսրոպ քհն. Արամյան

  • Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան
  • «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակ

Արթուր Մկրտիչյան

  • ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան
  • Փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Կարևոր է իմանալ

  • Մասնակիցների գրանցում՝ 18։00
  • Հանդիպման տևողություն՝ 1,5 ժամ
  • Հագուստի նախընտրելի ոճ՝ ամենօրյա գործարար
  • Հանդիպումը նկարահանվում է։

Հանդիպումը կայանալու է «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում։ Քննարկման լեզու՝ հայերեն։