Վերադառնալ

Բարի ընթրիք

Բարեգործական ընթրիք-հանդիպումների աճուրդ
Ծրագրի
նկարագրություն

«Բարի ընթրիքը» «Այբ» կրթական հիմնադրամի յուրօրինակ բարեգործական, շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակը հայ երեխաներին աջակցելն է ուսման լավագույն հնարավորություն ստանալու հարցում:

Նախագիծը բարեգործական հանդիպում-ընթրիքների աճուրդ է։

Աճուրդից ստացված գումարն ուղղվում է «Այբ» կրթական հիմնադրամի կրթավճարային ֆոնդին, ինչի շնորհիվ ՀՀ մարզերի, Երևանի և Արցախի երեխաները «Այբ» ավագ դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն են ստանում։

  • Նախագիծը հայտնի, ճանաչված, հետաքրքիր ու հաջողակ անձանց հետ բարեգործական հանդիպում-ընթրիքների աճուրդ է։
  • Մասնակից օգտատերերը մեկնաբանություններում առաջարկում են նվիրատվության իրենց չափը, և հանդիպումը շահում է այն անձը, որը աճուրդի ավարտին առաջարկում է ամենամեծ գումարը:
  • Աճուրդը շահած մասնակիցը նվիրատվություն է կատարում «Այբ» հիմնադրամի կրթավճարային ֆոնդին և ապա, որպես շնորհակալություն, հնարավորություն ստանում հանդիպելու հայտնի անձնավորության հետ։

68 հանդիպում

10 գործընկեր ռեստորան

7 000 000 ՀՀ դրամ հավաքված գումար

Օգտակար նյութեր ու հղումներ
Բարեգործական ընթրիք-հանդիպումների աճուրդ