Վերադառնալ

«Այբ» հիբրիդային կրթություն

Արժեքահեն կրթություն, որ հասանելի է ամենքին

«Այբ» հիբրիդային կրթությունը նորարարական հարթակ է, որի նպատակն է լավագույն կրթությունը հասանելի դարձնել բոլորին: Ժամանակակից տեխնոլոգիաների, նորագույն մեթոդաբանության և ցանցային լուծումների կիրառմամբ այս ծրագիրը սովորողներին առաջարկում է միջազգային ճանաչում ունեցող Արարատյան բակալավրիատի վրա հիմնված մրցունակ կրթություն։ Ծրագիրը նախատեսված է 7-11-րդ դասարաններում և ավագ դպրոցում սովորող պատանիների համար և ամբողջությամբ անվճար է։ 

«Այբ» հիբրիդային կրթությունը նախագծային կրթություն է, իսկ վերջինս համարվում է աշխարհում լավագույն կրթական մոդելներից մեկը։ «Այբ»-ը նախագծային ուսուցման բացառիկ փորձ ունի։ 2015 թվականից այն մեծ արդյունավետությամբ կիրառվում է «Այբ» դպրոցում և հասցրել է ստեղծել այնպիսի նախագծեր, որոնք հաջողությունների են հասել կրթական տարբեր հարթակներում։ Այժմ նախագծային կրթությունը «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկն է: Եվ ծրագրի մասնակիցները, հիմնավոր գիտելիքներ ձեռք բերելուց բացի, կարողանալու են բացել աշխարհի լավագույն համալսարանների դռները և աշխատանքի անցնել առաջատար գործատուների մոտ: 

  • Բնագիտամաթեմատիկական առարկաներից որևիցե մեկի (մաթեմատիկա, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա) ուսումնասիրում ԱԲ ծրագրով՝ միջազգային ճանաչում ունեցող քննություն հանձնելու հնարավորությամբ
  • Բնագիտամաթեմատիկական ոլորտում կիրառական կամ հետազոտական նախագծի իրականացում թիմերով
  • Փափուկ հմտություններ զարգացնող դասընթացների շարք
  • Դասախոսություն-հանդիպումներ իրենց ոլորտներում հայտնի հեղինակավոր խոսնակների հետ
  • Աշխարհայացքային հարցերի, ինքնության շուրջ դասընթաց՝ «Ինքնություն և արժեքներ»
  • Մասնագիտական կողմնորոշման նպատակով՝ զանազան ձևաչափերով հանդիպումներ և այցեր, համայնքային հավաքներ ու քննարկումներ

Ծրագրի առաջին փուլին մասնակցել են 66-ից ավելի պատանիներ Արցախից, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։

Ձևավորվել են 11 նախագծային թիմեր՝ իրենց ոլորտներում հայտնի մասնագետների ղեկավարությամբ։ 

Օգտակար նյութեր ու հղումներ
Գերազանցություն յուրաքանչյուրի համար ամենուրեք