Վերադառնալ

Ամառային մեդիադպրոց

Դասընթաց ավագ դպրոցի աշակերտների համար
Ծրագրի
նկարագրություն

«Այբ» կրթական հիմնադրամը «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհային աջակցությամբ 2013 թ. իրականացրեց «Ամառային մեդիադպրոց» ծրագիրը։

Նպատակն էր ավագ դպրոցի աշակերտներին փոխանցել գիտելիքներ և հմտություններ՝ լրատվական միջոցներում տարբեր ժանրերի և ձևաչափերի հրապարակումներով հանդես գալու համար։

Ծրագիրն աշակերտներին սովորեցրեց՝ 

  • քննադատորեն մոտենալ ԶԼՄ-ների մատուցած նյութերին, 
  • տարբերել ցածրակարգ ու բարձրակարգ լրատվամիջոցներն ու հաղորդումները,
  • «դավեր» փնտրել յուրաքանչյուր հրատարակության մեջ, 
  • վերլուծել նյութը տվյալ ԶԼՄ-ի մյուս թողարկումների համատեքստում,
  • փնտրել թեմայի շուրջ այլ նյութեր և համեմատության արդյունքում ստանալ անկողմնակալ պատկեր:

Դասընթացները և՛ տեսական էին, և՛ գործնական: «Ամառային մեդիադպրոց» ծրագրի շնորհիվ երիտասարդները դարձան մեդիաարտադրանքի փորձառու ստեղծողներ, հասկացան յուրաքանչյուր մեդիատեսակի առավելություններն ու թերությունները և ստեղծեցին անկախ լրատվամիջոցներ։

62 աշակերտ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցեց ամառային մեդիադպրոցին՝ անվճար հիմունքներով:

  • Ծրագրի շրջանակում նկարահանվեց և մոնտաժվեց 26 տեսանյութ։ 
  • Հայաստանի տարբեր դպրոցներում նկարվեց 14 տեսադաս։
  • 4 մասնակից որոշեց դառնալ ռեժիսոր։
Օգտակար նյութեր ու հղումներ
Տեսական և գործնական դասընթացներ ավագ դպրոցի աշակերտների համար