Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է ևս մեկ աշխարհահռչակ մրցույթ՝ դառնալով Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը: Այս օլիմպիադայով «Այբ»-ը ձգտում է խթանել մեր դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը և միջազգային հայտնի ու սիրված մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների մասնակցությունը:

 

Մրցույթին կարող են մասնակցել 10-19 տարեկան աշակերտները թիմերով: ՌՀՕ-ի ազգային փուլի առաջադրանքները նույնն են, ինչ միջազգային փուլինը: Ազգային փուլի հաղթող թիմ(եր)ի գլխավոր մրցանակը լինելու է մասնակցությունը տվյալ տարվա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին: 
 


Մեկնարկել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, ՌՀՕ) ազգային փուլի գրանցումը, որը կտևի մինչև 2020 թ. մայիսի 4-ը:

Եթե ունեք ռոբոտաշինության խմբակ, մարզիչ կամ խմբավար, որն օգնում է իր 10-19 տարեկան սաներին Lego Mindstorms EV3/NXT կրթական հավաքածուներով աշխատելու  համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ապա բաց մի՛ թողեք այս հետաքրքիր և փոխգործուն մրցույթին մասնակցելու հնարավորությունը: Մրցույթի ազգային փուլը տեղի է ունենալու այս տարվա հունիս ամսին, իսկ այս տարվա թեման Երկիր մոլորակի համար խիստ արդիական՝ կլիմայական մարտահրավերներն են:

 

Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:  

 

Անցեք ստորև բերված հղումներով և ծանոթացեք նաև մրցույթի կանոններին։
 

Վարքականոն 

ՌՀՕ 2020 Ընդհանուր կանոններ

Սովորական մրցույթի անցկացման կարգ

Սովորական մրցույթ_Տարրական 

Սովորական մրցույթ _Կրտսեր 

Սովորական մրցույթ _Ավագ 

Սովորական մրցույթ _WeDo 

Բաց մրցույթ 

 

Համագործակից կառույցներ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը երբևէ աջակցելու համար.
 

Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի խորհուրդ

Ռոստելեկոմ Հայաստան

Creative Educational Technologies

«Կրթություն» շաբաթաթերթ

«Մեդիամաքս» լրատվական գործակալություն
«Վէմ» ռադիոկայան

 

26 000 թիմ

65 երկրից

մասնակցում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլերին

  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա
  • Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա

2750+ աշակերտ 65 երկրից

ամեն տարի մասնակցում է օլիմպիադայի միջազգային փուլին

10 թիմ մասնակցեց «ՌՀՕ 2019»-ի ազգային փուլին,

որը տեղի ունեցավ հունիսի 23-ին «Երևան Էքսպո» կենտրոնում

Օլիմպիադայի նպատակները

1

Ներգրավել

աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ:

2

Հետաքրքրել

հատկապես մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի նկատմամբ՝ նպաստելով միջառարկայական կապերի ընդլայնմանը:

3

Զարգացնել

աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները:

4

Խթանել

թիմային աշխատանքի հմտությունները:

5

Նպաստել

տեսական գիտելիքների գործնական կիրառմանը:

6

Բացահայտել ու խորացնել

աշակերտների ստեղծագործ միտքն ու ստեղծագործական կարողությունները