Ազգային երգ ու պարի ակադեմիա - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ազգային երգ ու պարի ակադեմիա
  • Ազգային երգ ու պարի ակադեմիա
  • Ազգային երգ ու պարի ակադեմիա

Ազգային երգ ու պարի ակադեմիա

Ազգային երգն ու պարը կենցաղ վերադարձնելու և ազգային ինքնագիտակցության զարգացումը խթանելու նպատակով «Այբ» կրթական հիմնադրամը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 2015 թվականի սեպտեմբերին համատեղ ստեղծեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը, որի առաքելությունն է ուսումնասիրել, ուսուցանել ու հանրայնացնել ազգային երգերն ու պարերը՝ դրանք դարձնելով հայ ժողովրդի կենդանի մշակույթի մաս, և նպաստել ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։

 

Երեխաների՝ ազգային ոգով դաստիարակությունը, նրանց կողմից հայկական ինքնության գիտակցումը կարևորագույն բաղադրիչն են սերնդակերտման առաքելության մեջ։

Այս գաղափարը «Այբ» դպրոցում առաջին իսկ օրից իրագործվում է «պար» առարկայի միջոցով: Պարի դասերը մատուցում են «Կարին» ավանդական երգի-պարի խմբի լավագույն պարուսույցները:

Ակադեմիան նախատեսում է գործունեության չորս ուղղություն՝ կրթական, ռազմապարային, մշակութային և գիտական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթաուղղությունները, որոնց շրջանակում իրականացվելու են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ մշակութային առարկաների համակարգում, ուսուցիչների և դասախոսների պատրաստում ու վերապատրաստում, մագիստրոսական ծրագրի ստեղծում, ռազմապարի ներդրում բանակում՝ որպես մարմնակրթության և հոգևոր դաստիարակության մաս, պարի գիտական հիմնավորում և այլն։

 

Ակադեմիայի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու և աջակից դառնալու համար կարող եք գրել [email protected] էլhասցեին կամ զանգահարել +374-98-013-018 հեռախոսահամարով:

 

Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.

 

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
«Կարին» ավանդական երգ-պարի խումբ

 

Ավելին

234 դպրոցում՝

106-ը՝ Երևանում, 128-ը՝ ՀՀ մարզերում,

արդեն դասավանդվում է ազգային երգ ու պար առարկան

  • Ազգային երգ ու պարի ակադեմիա
  • Ազգային երգ ու պարի ակադեմիա
  • Ազգային երգ ու պարի ակադեմիա
  • Ազգային երգ ու պարի ակադեմիա
  • Ազգային երգ ու պարի ակադեմիա
  • Ազգային երգ ու պարի ակադեմիա

234 ուսուցիչ

վերապատրաստվել է 5-7-րդ դասարաններում դասավանդելու համար (2015 թ․ հոկտեմբեր - 2018 թ. հոկտեմբեր ժամանակահատվածում)

4 ուղղություն՝

կրթական, ռազմապարային, մշակութային, գիտական

32 բարերար

արդեն միացել է Ակադեմիային

Ազգային երգ ու պարի ակադեմիայի նպատակները.

1

Ազգային երգ ու պարը մտցնել դպրոց

Երգ ու պարի ուսուցման միջոցով ազգային մշակույթը հասու դարձնել երեխաներին:

2

Ռազմապարը դասավանդել ռազմական ինստիտուտներում և բանակում

Ռազմապարի դասավանդումը հայ երիտասարդների շրջանում հայկական ոգին արթնացնելու, գաղափարական մարդիկ կրթելու, ինչպես նաև համախմբվածություն առաջացնելու միջոց է:

 

3

Հանրայնացնել ազգային երգն ու պարը բեմականացումների միջոցով

Ազգային երգ ու պարի բեմականացումը խթանելու միջոցով ժողովրդին ավելի ընկալելի դարձնել ազգային մշակույթը՝ նպաստելով դրա հանրայնացմանը:

 

4

Ստեղծել ազգային երգ ու պարի արխիվ

Ազգային երգերի և պարերի հավաքման, ուսումնասիրման, գիտահետազոտական աշխատանքի կատարման, պարերի գրառման համակարգի մշակման և տարածման, տվյալների շտեմարանի ստեղծման միջոցով խթանել ազգային մշակույթի վերաբերյալ եղած նյութի պահպանումը: