MIT «OpenCourseWare» հայելային կայք - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • MIT «OpenCourseWare» հայելային կայք

MIT «OpenCourseWare» հայելային կայք

2007 թվականին, երբ համացանցը Հայաստանում հասու էր քչերին, իսկ կապի որակը շատ ցածր էր, «Այբ» կրթական հիմնադրամն աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) բոլոր ուսումնական նյութերը հասանելի դարձրեց տեղական բուհերի համար՝ առանց համացանց մտնելու անհրաժեշտության: Ստեղծվեց ՄՏԻ-ի «OpenCourseWare» հայելային կայք, որի սպասարկիչը միացվեց ԵՊՀ-ի ու այլ բուհերի ներքին ցանցին: «OpenCourseWare»-ը ՄՏԻ-ի ծրագրերից է, որի շնորհիվ ինստիտուտի ուսումնական բոլոր նյութերը հասանելի են դառնում բոլորի համար առցանց տարբերակով, անվճար, աշխարհի ցանկացած վայրից: ՄՏԻ-ի «OpenCourseWare»-ը համարվում է համացանցային ամենամեծ հրատարակչություններից մեկը:
 

«Այբ» հիմնադրամը ՄՏԻ-ի OCW հայելային կայքի սպասարկիչը տեղադրեց Երևանի պետական համալսարանում և միացրեց բուհի ներքին ցանցին (մոտ 2500 համակարգիչ): Իսկ ավելի ուշ ցանցին միացավ նաև «Հայաստանի գիտահետազոտական և կրթական կոմպյուտերային ցանցերի ասոցիացիա» (ԱՐԵՆԱ) hիմնադրամը, որը միավորում էր հայաստանյան 32 բուհ: Այսպիսով՝ OCW հայելային կայքի նյութերը՝ ներառյալ դասախոսությունների տեսագրություններն ու ձայնագրությունները, հրապարակումներ, հոդվածներ և այլն, հասանելի դարձան ավագ դպրոցի աշակերտների, դիմորդների, ուսանողների, երիտասարդ գիտնականների, դասախոսների համար՝ շրջանցելով համացանցը: 


MIT OCW հայելային կայքի օգնությամբ հազարավոր ուսումնական նյութեր հասանելի դարձան հայաստանյան 33 բուհերի ուսանողադասախոսական կազմի համար՝ շրջանցելով համացանցը:
 

Ծրագիրը կորցրեց կարևորությունը մի քանի տարի անց, երբ համացանցի որակն ու գինը թույլ տվեցին հայաստանցիներին օգտվել «OpenCourseWare»-ի կայքից արդեն առցանց տարբերակով:

 

Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ 
Երևանի պետական համալսարան
ԱՐԵՆԱ հիմնադրամ

 

 

Ավելին

2.260

ուսումնական նյութ

հասանելի է «OpenCourseWare»-ում

  • MIT «OpenCourseWare» հայելային կայք

175 միլիոն այցելու

ամբողջ աշխարհից

ՀՀ 33 բուհի դիմորդների, ուսանողների ու դասախոսների

համար հասանելի դարձան ՄՏԻ-ի ուսումնական նյութերը