«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ
  • «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ
  • «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ

«Քան» ակադեմիան հավատում է, որ կրթությունը մարդկային ներուժի բանալին է և ունի մի պարզ առաքելություն` համաշխարհային մակարդակի որակյալ կրթությունն անվճար հասանելի դարձնել բոլորին և ամենուրեք:

 

«Քան» ակադեմիան առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը։

Մենք ուսումնասիրում ենք մաթեմատիկա, գիտություն, համակարգչային ծրագրավորում, պատմություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն և ավելին, օգտագործում արդի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կարողանում ենք գտնել սովորողի ուժեղ և թույլ կողմերը։ «Քան»-ը համագործակցում է այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսին են ՆԱՍԱ-ն, Ժամանակակից արվեստների թանգարանը, Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։

Արդեն երկու տարի է՝ Հայաստանը միացել է ծրագրին՝ հասանելի դարձնելով հարթակը հայ սովորողների համար. «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017 թվականից տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը։

 

Ինչ է «Քան»-ը

 

«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին և առաջնորդվում է «Ապահովել անվճար, համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիայի առցանց հարթակը հասանելի է բոլորին՝ անկախ սոցիալական, հասարակական հնարավորություններից և վայրից։ «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն է տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։ Հարթակի խաղային տարրերն էլ աջակցում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:

Այսօր «Քան» ակադեմիայի մշակած կրթական նյութերից օգտվում են լավագույն համալսարանների և դպրոցների աշակերտներն ու ուսանողները, հարթակից օգտվում է ավելի քան 60 մլն մարդ աշխարհի 190 երկրից։ Այն տեղայնացնում է 30-ից ավելի երկրի կողմից, այդ թվում՝ Հայաստանի:

 

Ինչ հնարավորություններ է ընձեռում «Քան» ակադեմիան

 

Անհատականացված ուսում ու ինքնակրթություն։ «Քան» ակադեﬕան առաջարկում է ուսուցողական նյութեր, որոնք ցանկացած տարիքի սովորողներին տալիս են ինքնակրթվելու և հաջողության հասնելու հնարավորություն։ Հարթակում սովորողն ունի ոչ ﬕայն օգտվելու, այլ նաև իր ուսումը կազմակերպելու և նոր նյութերին անընդհատ տեղեկացված լինելու հնարավորություն:

 

Դասարանային ուսուﬓառություն։ «Քան» ակադեﬕան դասարան բերելով՝ ուսուցիչները զգալիորեն բարելավում են իրենց սաների ուսուﬓառության արդյունքները։ Սա հնարավորություն է տալիս ուսուցիչներին, որ գտնեն ուսուցման լավագույն մոդելը և կարողանան ժամանակ տրամադրել սովորողներին աջակցելուն և ոգևորելուն:

 

Ազդեցություն

 

«Քան»-ի հետ մաթեմատիկա դասընթացն անցածների 60%-ը կրկնապատկել է իր ուսումնառության վերջնարդյունքները։

Ըստ ԱՄՆ-ի ավագ դպրոցների աշակերտների 79%-ի՝ առցանց ուսումնական հարթակների մեջ «Քան» ակադեմիան ամենաշատն է օգնում պատրաստվելու հետագա ուսումնառությանը։

«Քան» ակադեմիայում շաբաթական մեկ օր մաթեմատիկայի 30 րոպեանոց դաս սովորելու արդյունքում 10%-ով բարելավվում է սովորողների առաջադիմությունը։

«Քան» ակադեմիան նվազեցնում է սովորողների կրկնուսուցման անհրաժեշտությունը։

 

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ

«Քան» ակադեմիայի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին համահունչ հայալեզու կրթություն։ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը հավատում է, որ առցանց կրթության հնարավորությունները հնարավորություն կտան հայ սովորողներին ծանոթանալու միջազգային լավագույն կրթական փորձին և դառնալու համաշխարհային կրթական շարժման մի մասնիկը։

 

Ավելի քան 2800 հայերեն տեսանյութ youtube-ում

Ավելի քան 1200 հայերեն վարժություն ու հոդված

 

«Քան» ակադեմիայում հայերենով հասանելի են հետևյալ բաժինները.

Մաթեմատիկա

Տարրականից մինչև բարձրագույն մաթեմատիկա

Համակարգչային գիտություն և ծրագրավորում

Համակարգչային հմտություններ, համացանց, ծրագրավորման լեզուներ

Արվեստներ

Արվեստների, մասնավորապես երաժշտության պատմություն

Ծանոթություն դասական երաժշտությանը, գործիքներին, քանդակագործությանը, լուսանկարչությանն ու ճարտարապետությանը

Ֆինանսներ և կապիտալի շուկա

Տեսանյութեր ֆինանսների և կապիտալի շուկայի վերաբերյալ

Ձեռնարկատիրություն

Աշխարհի հաջողակ ձեռնարկատերերի հետ հարցազրույցներ և նրանց փորձի ներկայացում

Կրթություն

Ծանոթություն համակցված կրթությանը և դրա տարբեր մոդելներին

Բնական գիտություններ

Քիմիայի հիմունքներ

ավելի քան 1 միլիոն

ուսուցողական նյութ է ստեղծել «Քան» ակադեմիան

որոնք օգտագործվում են 40 միլիոն աշակերտների ու 2 միլիոն ուսուցիչների կողմից

  • «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ

60 միլիոն

դիտում ամբողջ աշխարհում

2800 տեսանյութ

1200 վարժություն և հոդված

հասանելի հայերեն