«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին։
Հիմնադրամը ձգտում է Հայաստանում ձևավորել կրթության նոր մշակույթ և համակարգված ներդրումներով աջակցել երկրում կրթության ոլորտի զարգացմանը: Իր գործունեության 14 տարիների ընթացքում «Այբ» հիմնադրամը մշակել և իրագործել է կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր, նախագծել և հիմնել օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են հանդիսացել ամբողջ կրթական համակարգի զարգացման համար:
«Այբ» կրթական հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագրերից է «Այբ» դպրոցը: Այն լավագույն ուսումնական և դասավանդման տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների մշակման և կատարելագործման լաբորատորիա է, որտեղ այսօր լավագույն կրթություն են ստանում ամբողջ Հայաստանի, Արցախի և սփյուռքի հարյուրավոր երեխաներ:
«Այբ» ավագ դպրոց ընդունված աշակերտների շուրջ 75%-ին «Այբ» կրթական հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ՝ հավասար հնարավորություններ ստեղծելով «Այբ» ավագ դպրոցում սովորող բոլոր աշակերտների համար:
«Այբ» կրթական հիմնադրամը մշակել է Արարատյան բակալավրիատը՝ համաշխարհային մակարդակով մրցունակ ու խստապահանջ ուսումնական ծրագիր՝ պետության և կրթության ոլորտում առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL, ԼՀՔ) Կրթության ինստիտուտը։
ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ հիմնադրամը ստեղծել է արտաքին պատվերով ու ֆինանսավորմամբ առաջին այբական՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը:
2009 թվականից ի վեր «Այբ» հիմնադրամը Հայաստանում ու Արցախում կազմակերպում է մի շարք սիրված ու միջազգային դպրոցական մրցույթներ՝ «Կենգուրու» մաթեմատիկական, «Մեղու. հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ. լեզվաբանությունը բոլորի համար» մրցույթները, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը և բարձրագույն կրթության ոլորտում՝ Քիմիկոսների ուսանողական մրցաշարը: Այս մրցույթների շուրջ «Այբ» հիմնադրամը ստեղծում է զանգվածային կրթական շարժումներ։
2017 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծել է «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը՝ հայալեզու սովորողների համար հասանելի դարձնելով առցանց կրթության համաշխարհային այս հարթակը:
«Այբ» հիմնադրամի առաջին լայնածավալ ծրագրերից մեկը տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից առարկայական լաբորատորիաների` «ԱյբԼաբ»-երի ստեղծումն ու դրանցում դասավանդման մեթոդաբանությունների կատարելագործումն է:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արամ Փախչանյանը, գործադիր տնօրենը` Սոնա Կոշեցյանը։
Հիմնադրամի իրականացրած բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ, կարևոր իրադարձություններին՝ այստեղ։
«Այբ» կրթական հիմնադրամի տարբերանշան
Գունավոր | Հայ, Eng, Рус |
Սև-սպիտակ | Հայ, Eng, Рус |
![]() |
![]() |
|
|||
Արամ Փախչանյան, «Այբ» կրթական հիմնադրամի
|
Սոնա Կոշեցյան, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն
|
|
• Մեկնարկել է «Կենգուրու 2021» մրցույթի առցանց գրանցումը
• Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարում հաղթեց ԵՊԲՀ-ի թիմը
• Telcell ընկերությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը սկսում են նոր համագործակցություն
• Վաղ թե ուշ դատախազությունն այլ գնահատական կտա. «Այբ» հիմնադրամի հայտարարությունը
• Տեղի կունենա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը
• «Այբ» դպրոցը նոր տնօրեն ունի
• Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց
• Երեխաները կօգնեն տարածել քիմիայի հանդեպ սերը
• «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն ամփոփում է Տավուշում անցկացրած աշխատարանների արդյունքները
• Երկու տարի առաջ հնչած մեղադրանքներն այդպես էլ չհիմնավորվեցին. «Այբ»
• Հայաստանում սկսվում է «Սերունդ առանց սահմանների» մրցույթը
• «Այբ» կրթական հիմնադրամ. «Մենք կարծում ենք, որ ուսումնական գործընթացը կարող է և պետք է շարունակվի»
• PlatonicTalks-ի հյուրն է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը
• Երևանյան բուհերը ներկայացնող քիմիկոսներն իրենց ուժերը փորձեցին առաջին ուսանողական մրցաշարում
• Երևանում քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարն է տեղի ունեցել
• «Արմենիա TV»-ի անդրադարձը Քիմիկոսների ուսանողական մրցաշարին
• ԱՐ հեռուստաընկերության անդրադարձը Քիմիկոսների ուսանողական մրցաշարին
• «Երկիր մեդիա» հեռուստաընկերության անդրադարձը Քիմիկոսների ուսանողական մրցաշարին
• «Կենտրոն» հեռուստաընկերության անդրադարձը Քիմիկոսների ուսանողական մրցաշարին
• ArmNews հեռուստաընկերության անդրադարձը Քիմիկոսների ուսանողական մրցաշարին
• Արամ Փախչանյանը դարձել է Ribakov Prize 2020-ի դափնեկիր
• Արցախում ուրախ և պատրաստակամ են կիրառելու «Այբ»-ի փորձը
• Մեկնարկել է «Կենգուրու 2020»-ը
• «Բարի լույս»-ի տաղավարում են Նվարդ Առաքելյանը և Ծովակ Եգորյանը
• «Առավոտ լուսո» հարցազրույց. Մերի Բադալյան, Նվարդ Առաքելյան, Ծովակ Եգորյան
• «Քան» ակադեմիայի անվճար առցանց հարթակը՝ Երևանի դպրոցներում
• «Առավոտ լուսո» հարցազրույց. Անուշ Այվազյան
• Արամ Փախչանյանն ընտրվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
• «Առավոտ լուսո» հարցազրույց. Գայանե Արամյան
• «Քան» ակադեմիայի հավելվածն արդեն հասանելի է նաեւ հայալեզու սովորողների համար
• Պատանի քիմիկոսները Ուկրաինայից վերադարձել են 3-րդ կարգի դիպլոմով
• Minders թիմը կմասնակցի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային
• Արման Սիմոնյան. Երեխան պետք է հաճույք ստանա մաթեմատիկայից
• Դավիթ Յանն ընդգրկվել է Forbes Russia-ի տնօրենների խորհրդի կազմում
• Տավուշի համայնքներում հասանելի կլինի անվճար առցանց կրթությունը
• Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը
• «Մեղու 2019» մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 24-ին
• «Այբ» ակումբի հայտարարությունը
• Ամփոփվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը
• Մեկնարկել է «Կենգուրու 2019» մրցույթը
• 39 000 աշակերտ կմասնակցի «Կենգուրու 2019» մաթեմատիկական մրցույթին
• «Այբ» հիմնադրամը գործարկել է աջակցության նոր հարթակ
• Տավուշի մարզպետարանը և «Այբ» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր
• «ԱՐ» հեռուստաընկերության ռեպորտաժը այբեցիների մասին
• «Քան» ակադեմիան Վանաձորում. «Լոռի» TV-ի անդրադարձը
• «Քան» ակադեմիան Վանաձորում. «Ֆորտունա» հեռուստաընկերության անդրադարձը
• Անվճար ու առցանց կրթություն բոլորի համար․ Գյումրիում ներկայացվել է «Քան» ակադեմիայի ինքնակրթման հարթակը
• Youtube-ն ու կրթական ոլորտը
• «Քան» ակադեմիա կրթական օնլայն ռեսուրսն արդեն 1 տարեկան է
• Մրցույթների բաժնի աշխատակից Աննա Մխիթարյանը «Զարթուցիչ»-ի հյուր
• Հայտնի են Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի հաղթողները
• «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյան. «Համաձայնագրով ԿԳՆ-ն և «Այբ»-ը պարտք ու պահանջ չունեն»
• Արարատյան բակալավրիատի գնահատումն ու անաչառ վերլուծությունը անհրաժեշտություն է. ժամանակն է երկխոսության
• «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը 2018 թ․ մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ
• «Այբ» կրթական հիմնադրամի բաց նամակ-արձագանքը մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հնչեցրած խոսքին
• Աշխարհի 25 լավագույն բուհերից ևս մեկը փաստում է Արարատյան բակալավրիատի որակը
• Մեկնարկել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը
• Մեկնարկում է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների զարգացման ծրագրի նոր փուլը
• Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Այբ» կրթական հիմնադրամի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև
• Ավելի քան 38000 աշակերտ կմասնակցի «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին
• Նշանակվել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը
• Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա․ հաղթողը կմեկնի Կոստա Ռիկա
• «Կենգուրու 2017», «Մեղու 2016» և «Ռուսական արջուկ 2016» մրցույթների մրցանակաբաշխություններ ողջ Հայաստանում և Արցախում
• 37000 աշակերտ կմասնակցի «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին
• «Այբ»-ը 10 տարեկան է
• Մեկնարկել է «Մեղու» հայերենի մրցույթը
• Հայալեզու կրթական ծրագիրը պաշտոնապես դասվեց անգլիական ու ամերիկյան առաջատար ծրագրերի շարքին
• Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան՝ առաջին անգամ Հայաստանում
• Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Սա դեռ սկիզբն է»
• Դավիթ Սահակյան. «Արարատյան բակալավրիատը» նոր սերունդ է կերտելու
• Տ. Մեսրոպ քահանա Արամյան. «FAST-ը ռազմավարական ծրագիր է»
• Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատմոս» հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին
«Այբ»-ի մրցույթները՝ Telcell-ի աջակցությամբ
Մենք 15 տարեկան ենք
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում
Տարին երեք րոպեում
Սոնա Կոշեցյանը Platonik Talks-ի հյուր
Քիմիկոսների ուսանողական մրցաշար
Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար
«Այբ»-ը մարդիկ են
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Արարատյան բակալավրիատ․ ստեղծման պատմություն և փաստեր
Կրթության լույսը․ «Այբ»-ի առաքելությունը
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա 2019
Փոքրիկ ֆիլմ «Քան» ակադեմիայի գործունեության մասին
Ֆիլմ «Այբ»-ի մասին
«Այբ»-ը տարիներ անց (3D անիմացիա)
Մեծ գործերը սկսվում են փոքր քայլերից (պատմում են «Այբ» դպրոցի շրջանավարտները)
• Տեխնոլոգիաներ
• Գիտություն
• Արվեստ
• Սպորտ
• Միջավայր
• Հանգիստ